Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլում Բուրկինա Ֆասոյի ազգային ընտրանին առաջիկայում հավաք կանցկացնի։ Այդ առիթով հավաքական է հրավիրվել նաև «Ուրարտուի» կիսապաշտպան Դրաման Սալուն։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Բուրկինա Ֆասոյի ընտրանին սեպտեմբերի 8-ին կմրցի Էսվատինիի, իսկ սեպտեմբերի 12-ին՝ Մարոկկոյի հավաքականների հետ: Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով համապատասխանաբար 22:00-ին և 22։30-ին: