«Նոան» պայմանագիր է կնքել 31-ամյա հոլանդացի հարձակվող Պաուլ Խլադոնի հետ։
Ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում խաղացել է հոլանդական մի շարք ակումբներում, «Վուլվերհեմփթոնում» և բելգիական «Սենտ-Տրյուիդենում»:
Խլադոնի վերջին ակումբը «Ֆորտունա Սիտարդն» էր․ հարձակվողը ընդգրկվել է ընթացիկ առաջնության առաջին երկու տուրերում թիմի մեկնարկային կազմում, նախորդ առաջնությունում 7 գոլ խփել 27 խաղում, իսկ ընդհանուր առմամբ՝ Էրեդիվիզիում անցկացրած 145 հանդիպումներում դարձել է 28 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։