«Չելսին» կփորձի համոզել հարձակվող Ռոմելու Լուկակուին տեղափոխվել Սաուդյան Արաբիա, եթե բելգիացին չկարողանա համաձայնության գալ որևէ այլ եվրոպական ակումբի հետ տրանսֆերային պատուհանի մնացած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է talkSPORT-ը։
Ըստ աղբյուրի՝ «Չելսին» կհամոզի Լուկակուին տեղափոխվել Սաուդյան Արաբիա, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Հիլալը»։ Բելգիացուն լոնդոնցիները գնահատում են 41-45 միլիոն եվրո, «Չելսին» չի դիտարկում վարձավճարի տարբերակը, նրանք պատրաստ են միայն վաճառել Ռոմելուին:
2022/2023 մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 37 հանդիպումներում նա դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Նրա գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։