Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր նորածին որդու վիճակի, ինչպես նաև «Աուգսբուրգի» հետ Բունդեսլիգայի 2-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին, որը կկայանա օգոստոսի 27-ին։
«Հենրին իրեն հիանալի է զգում: Նրանք վերադարձել են Լոնդոն, բոլորն իրենց լավ են զգում։ Ծնունդը հիանալի անցավ։ Հիմա չորս երեխա ունեմ, չեն թողնում, որ ձանձրանամ։
Հանդիպել «Աուգսբուրգի՞ն». գիտեմ, որ դժվար խաղ է լինելու: Առաջին խաղը նրանք 4:4 հաշվով են ավարտել: Հիանալի խաղ է սպասվում։ Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում Բունդեսլիգայում իմ առաջին տնային խաղին և երկրպագուների հետ հանդիպմանը: Սա այն է, ինչի վրա ես կենտրոնացած եմ»,- Քեյնի խոսքերն է փոխանցում Sport1-ը:
30-ամյա Քեյնն ու իր կինը՝ Քեթի Գուդլենդը, երկու դուստր և երկու որդի ունեն: