Հայտնի են դարձել անձնական պայմանագրի պայմանները, որոնք սաուդյան «Ալ-Իթիհադը» պատրաստ է առաջարկել անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ եգիպտացու հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը՝ տարեկան 80 միլիոն եվրո աշխատավարձով։ «Ալ-Իթիհադը» շարունակում է բանակցել «Լիվերպուլի» հետ՝ Սալահի տրանսֆերի շուրջ համաձայնության գալու հույսով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Իթիհադը» պատրաստ է Սալահի համար «Լիվերպուլին» առաջարկել մոտ 90 միլիոն եվրո, ինչը թույլ կտա եգիպտացու տրանսֆերը դառնալ Սաուդյան Արաբիայի պատմության ամենաթանկարժեքներից մեկը։
31-ամյա Սալահի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Transfermarkt առցանց պորտալը եգիպտացի հարձակվողին գնահատում է 65 միլիոն եվրո: