«Ալ-Իթիհադը» տեսանյութ է հրապարակել հարձակվող Կարիմ Բենզեմայի մասնակցությամբ՝ թիմի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուի հետ կոնֆլիկտի մասին լուրերի ֆոնին:
Ակումբը կիսվել է հարձակվողի մասնակցությամբ կարճ տեսանյութով, որում նա ժպտում է և բարձր տրամադրություն ունի։ Տեսանյութին կից գրված է. «Կարիմ Բենզեմա, միշտ երջանիկ»։
View this post on Instagram
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեմայի և Նունու Էշպիրիտու Սանտուի հարաբերությունները լրջորեն բավականին լարված են:
Նշվում էր, որ պորտուգալացի մասնագետը չի ցանկանում մեկնարկային կազմում դուրս բերել Բենզեմային, քանի որ նրան դուր չի գալիս հարձակվողի խաղաոճը և նա ի սկզբանե դեմ է եղել այս տեղափոխությանը։
Հիշեցնենք, որ Բենզեման «Ալ-Իթիհադ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Բենզեման այս մրցաշրջանում երկու հանդիպում է անցկացրել՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: