«Ինտեր Մայամին» ԱՄՆ գավաթի բաց կիսաեզրափակչում մրցել է «Ցինցինատիի» հետ և հաղթել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում Բեքհեմի թիմի ֆուտբոլիստներն ուժեղ են գտնվել 5-4 հաշվով:
«Ինտեր Մայամիի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Լեոնարդո Կամպանան, ևս մեկ գոլ խփել է Յոզեֆ Մարտինեսը։ Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երկու գոլային փոխանցում է կատարել։
«Ցինցինատիի» կազմում գոլի հեղինակ են դարձել Լուչիանո Ակոստան, Բրենդոն Վասկեսը և Յույա Կուբոն: Նշենք, որ հանդիպման ընթացքում «Ինտեր Մայամին» պարտվել է 1։2 հաշվով, սակայն ավելացված յոթերորդ րոպեին կարողացել է հավասարեցնել հաշիվը և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
Մրցաշարի եզրափակչում «Ինտեր Մայամին» կմրցի «Հյուսթոն Դինամո»-«Ռեալ Սոլթ Լեյք» զույգի հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ինտեր Մայամին» դարձել էր Լիգայի գավաթի դափնեկիր՝ մրցաշարի եզրափակիչ խաղում 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով «Նեշվիլին» (10:9)։