Այսօր կայացան Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի երեք հանդիպումներ։
«Մակքաբի Հայֆան» և «Յանգ Բոյսը» չպարզեցին հաղթողին՝ 0-0։
Պորտուգալական «Բրագան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց հունական «Պանատինաիկոսին»։
Նորվեգական «Մյոլդեն» 2-3 հաշվով զիջեց «Գալաթասարային»։
Թիմերի միջև պատասխան խաղերը կկայանան օգոստոսի 29-ին։