«Բարսելոնայի» վինգեր Լամինե Յամալը ցանկանում է պաշտպանել Իսպանիայի հավաքականի գույները։
Ֆուտբոլիստը համարվում է իր սերնդի ամենատաղանդավոր խաղացողներից մեկը, և Մարոկկոյի հավաքականի ներկայացուցիչները ցանկանում էին հրավիրել իրենց թիմ խոստումնալից ֆուտբոլիստին։ Սակայն, ըստ Relevo-ի, Յամալն արդեն որոշել է, որ ցանկանում է խաղալ Իսպանիայի հավաքականում, եթե այդպիսիս հնարավորություն ընձեռվի:
Լամինե Յամալը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Բարսելոնայի» երկու հանդիպման, իսկ «Կադիսի» դեմ վերջերս կայացած խաղում կարիերայում առաջին անգամ դուրս է եկել կատալոնացիների մեկնարկային կազմում։
Յամալն Իսպանիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում տասը խաղում խփել է 7 գոլ։