Օգոստոսի 23-26-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կկայանան Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի G խմբի հանդիպումները:
Խմբում ընդգրկված են «Երևան», «ԱԵԼ» (Կիպրոս), «Միներվա» (Շվեյցարիա) և «Ֆիորենտինո» (Սան Մարինո) ակումբները:
Հայաստանի չեմպիոնն առաջին խաղում 1:8 հաշվով զիջեց կիպրական ԱԵԼ-ին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«Երևան» — ԱԵԼ՝ 1:8 (1:3)
Օրվա մյուս խաղում շվեյցարական «Միներվան» 5:0 հաշվով առավելության էր հասել Սան Մարինոյի «Ֆիորենտինոյի» նկատմամբ: