Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել էր «Փյունիկին» ու պարտվեց 1։2 հաշվով։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչ Գևորգ Ղազարյանը․
«Կարող եմ ասել շատ հետաքրքիր, լարված խաղ էր։ Համարժեք մրցակիցներ էին։ Մեր թիմի խաղի մասին կարող եմ ասել, որ խաղը կարող ենք բաժանել երկու մասի՝ մինչև 11 մետրանոցը և 11 մետրանոցից հետո»,- ասել է Ղազարյանը։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում․