Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել էր «Փյունիկին» ու պարտվեց 1։2 հաշվով։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը․
«Շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար։ Հուսով եմ, որ արդեն կսկսենք վերականգնվել, ավելի կենտրոնացած և ավելի ճիշտ կաշխատենք առաջնությունում։ Այս խաղից առաջ մեկ օր ենք ունեցել պատրաստվելու, «Ուրարտուի» հետ խաղից առաջ՝ մեկ օր, իսկ եթե նորմալ ժամանակահատված լինի, մենք էլ նորմալ կարող ենք պատրաստվել»,- ասել է Մելիքյանը։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում․