«Սևիլիայի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան Գոնսալո Մոնտիելը վարձավճարով տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեսթ»:
Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ վարձակալության ավարտից հետո նոթինգհեմյան ակումբը կարող է գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները 11 միլիոն եվրոյով։
2022/2023 մրցաշրջանում Մոնտիելը «Սևիլիայի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանն աշխարհի չեմպիոն է դարձել Արգենտինայի հավաքականի կազմում։