Դարպասապահ Ուգո Լյորիսը պատրաստ է մնալ «Տոտենհեմում» մինչև պայմանագրի ժամկետի ավարտը։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։ Լյորիսի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Նա հասկանում է, որ իրեն վիճակված է երկրորդ դարպասապահի դերը, բայց ֆրանսիացին պատրաստ է մնալ Հյուսիսային Լոնդոնում։
Ավելի վաղ Լյորիսի հետ փորձել է պայմանագիր կնքել «Լացիոն»։ Սակայն ֆրանսիացուն չի տպավորել Մաուրիցիո Սարիի թիմի առաջարկը։