Եկատերինբուրգում ընթացող ուսանողական սպորտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող մրցելույթները:
51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը և 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար։
Ի դեպ, Ալարբեքյանը հաղթել է հերթական ուժեղ մրցակցին` այս անգամ առավելության հասնելով Ասիայի չեմպիոնի նկատմամբ։
Քիչ հետո կիսաոզրափակիչի մենամարտը կանցկացնի նաև 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը։