«Բարնլին» հայտարարել է «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիի հետ պայմանագիր կնքելու մասին։
20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։ Transfermarkt-ի տեղեկություններով՝ տրանսֆերը «Բարնլիին» արժեցել է 16,45 միլիոն եվրո:
«Ասթոն Վիլան» առաջնային իրավունք կունենա հետ գնել ֆուտբոլիստին: «Բարնլին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն ձեռք է բերել 11 ֆուտբոլիստ։
Ռեմսին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Նորվիչ Սիթիում» և «Միդլսբրոյում»: