«Ֆլումինենսեն» հրաժարվել է «Լիվերպուլին» վաճառել թիմի կիսապաշտպան Անդրե Նետոյին։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, բրազիլական ակումբը մերժել է «կարմիրների» առաջարկը Անդրե Նետոյի համար։ Անգլիայի ակումբը 30 միլիոն եվրո էր առաջարկել։
«Ֆլումինենսեն» տեղեկացրել է «Լիվերպուլին», որ 22-ամյա ֆուտբոլիստին բաց չեն թողնի մինչև տարեվերջ, նույնիսկ եթե ավելի լավ առաջարկ լինի։
Սպասվում է, որ հունվարին մերսիսայդյան ակումբը կվերադառնա Անդրեին գնելու տարբերակին։
Անդրեն նախորդ մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 40 հանդիպում։