«Դինամոյի» և Ավստրալիայի հավաքականի նախկին պաշտպան Լյուկ Ուիլքշիրը մեկնաբանել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսիեդադ»։
«Զախարյանը հնարավորություն ունի խաղալ Լա լիգայի մակարդակով, նա կարող է դա անել։ Կարևոր է, թե ինչպես է նա հարմարվում նոր ակումբին, նոր մարզչին, նոր կյանքին, այլ ոճի ֆուտբոլին։ Ռուս ֆուտբոլիստների մեծամասնությունը դժվարությունների է հանդիպում, երբ մեկնում է երկրից դուրս խաղալու, բայց սա հիանալի հնարավորություն է Արսենի համար։ Եթե Զախարյանի մոտ ամեն ինչ ստացվի, ապա դա դրական ազդանշան կլինի բոլոր ռուս խաղացողների համար, որոնք ցանկանում են հեռանալ և փորձել իրենց ուժերն արտասահմանյան առաջնությունում»,- Ուիլքշիրի խոսքերն է մեջբերում РБ Спорт-ը։
Օգոստոսի 19-ին իսպանական «Ռեալ Սոսիեդադը» հայտարարել էր Զախարյանի տեղափոխության մասին։