«Բարսելոնան»դիտարկում է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիքսին ձեռք բերելու մի քանի տարբերակներ, հայտնում է Sport.es-ը: Դրանցից մեկը 23-ամյա պորտուգալացուն վարձակալելու տարբերակն է։ Կատալոնական ակումբում ցանկանում են վարձակալել ֆուտբոլիստին՝ հետագայում լրիվ տրանսֆերը գնելու իրավունքով։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: Ֆելիքսի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում Ֆելիքսը վարձավճարով հանդես է եկել «Չելսիում»։ Լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 20 խաղում ֆուտբոլիստը դարձել է 4 գոլի հեղինակ։