Կիսապաշտպան Աարոն Ռեմսին «Ասթոն Վիլլայից» տեղափոխվել է «Բարնլի»: 20-ամյա անգլիացին նոր թիմի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել։
Ռեմսին «Ասթոն Վիլլայի» սան է։ Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստն անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Չեմպիոնշիփի «Նորվիչ» և «Միդլսբրո» ակումբներում:
Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։