«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին բանակցություններ չի վարում «Ալ Ահլիի» հետ՝ չնայած հակառակ խոսակցություններին: Այս մասին իր սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ միակ ակումբը, որի հետ իտալացի կիսապաշտպանը բանակցել է, «Ալ-Հիլալն» է։ Այս թիմի հետ պայմանագրի կետերը ֆուտբոլիստը համաձայնեցրել է օգոստոսի սկզբին։ Նշվում է, որ «Ալ Ահլին» անգամ փորձ չի արել ձեռք բերել Վերատիին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացուն մեկ քայլ է բաժանում «Ալ-Ահլի» տեղափոխվելուց։ Մարկո Վերատին ՊՍԺ է տեղափոխվել 2012 թվականին իտալական «Պեսկարա» ակումբից։ Փարիզյան ակումբի կազմում խաղացողը անցկացրել է ավելի քան 300 հանդիպում։ Նա Ֆրանսիայի առաջնության, Սուպերգավաթի և Ֆրանսիայի գավաթի բազմակի հաղթող է։