ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դեռ չի որոշել կարիերան շարունակելու տարբերակը։
Ըստ լրագրող Բրունո Սալոմոնի՝ ֆուտբոլիստը կարող է իր ապագայի վերաբերյալ հայտարարություն անել ՊՍԺ-ի՝ «Լենսի» դեմ առաջիկա տնային խաղից հետո: Հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն հրաժարվել է 2024/2025 մրցաշրջանի համար ՊՍԺ-ի հետ պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգելու տարբերակից և 2024 թվականի ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարձակվողը կցանկանար այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ինքը՝ Մբապեն, պնդում է, որ մտադիր է հաջորդ մրցաշրջանն անցկացնել ՊՍԺ-ում։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Պարի Սեն Ժերմենի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: