Սաուդյան «Ալ-Իթթիհադը» հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի ծառայություններով:
Լրագրող Ռուդի Գալետտիի խոսքով՝ «Ալ-Իթթիհադը» կփորձի համոզել «Լիվերպուլի» ղեկավարությանը և Կլոպին՝ վաճառել Սալահին։ Ակումբը 31-ամյա եգիպտացու համար կառաջարկի ավելի քան 90 միլիոն եվրո. գործարքն ամենաթանկը կլինի Սաուդյան Արաբիայի առաջնության պատմության մեջ:
31-ամյա Սալահի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Transfermarkt առցանց պորտալը եգիպտացի հարձակվողին գնահատում է 65 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Սալահը մեկ հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիայում հանդես եկող աստղային խաղացողների ցուցակը համալրել էր ՊՍԺ-ի նախկին հարձակվող Նեյմարը, ով տեղափոխվել է «Ալ-Հիլալ»։