«Ալ-Նասրը» հայտարարել է «Պորտուի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Օտավիուի հետ պայմանագիր կնքելու մասին:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիա է տեղափոխվել 60 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել սաուդյան ակումբի հետ։
«Ալ Նասրում» Օտավիուն կխաղա ազգային հավաքականում իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
2022/23 մրցաշրջանում Օտավիուն ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։