39-ամյա Կառլոս Տևեսը նշանակվել է «Ինդեպենդենտեի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է արգենտինական ակումբի մամուլի ծառայությունը։
Նախկինում Տևեսը գլխավորել է «Ռոսարիո Սենտրալը» հինգ ամիս։
Տևեսը մարզել է «Ռոսարիո Սենտրալը» 2022 թվականի հունիսից մինչև նոյեմբեր։ Նրա գլխավորությամբ թիմը տարել է 6 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի և 8 պարտություն կրել։
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Տևեսը հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Բոկա Խունիորսը», «Կորինտիանսը», «Վեսթ Հեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսը» և «Շանհայ Շենհուան»: