«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը գնահատել է Լոնդոնի «Չելսիի» ներկայիս հաջողությունները, ինչպես նաև խոսել է կապույտների տրանսֆերային քաղաքականության մասին։
«Այսպիսի ծախսերի դեպքում տարօրինակ է թվում, որ քչերն են «Չելսիին» դասում լավագույն քառյակում: Դա չի նշանակում, որ դա տեղի չի ունենա, բայց քչերն են ասում, որ այդքան ծախսած թիմը կհայտնվի լավագույն 4-ում:
«Մանչեսթեր Սիթիին» մարտահրավեր նետելու համար, կարծում եմ, նրանց պետք է ևս մեկ դարպասապահ, բարձրակարգ կենտրոնական պաշտպան և մաքուր ռմբարկու: Պարտադիր չէ, որ նրանք կենտրոնական հարձակվող լինեն, քանի որ «Լիվերպուլը» նույն դերում ունի Մոհամեդ Սալահ, որը խաղում է աջ եզրում»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: