Մարիսոլ Ֆուենտեսը՝ իսպանուհի Ջենի Հերմոսոյի մայրը, պատասխանել է 2023 թվականի աշխարհի առաջնության մրցանակաբաշխության ժամանակ իր դստեր՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի հետ սկանդալային համբույրի մասին հարցին։
«Ռուբիալեսի և իմ դստեր համբո՞ւյրը։ Պետք է ուշադրություն դարձնել, որ նրանք աշխարհի չեմպիոններ են, իսկ մնացածը նշանակություն չունի»,-Ֆուենտեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք՝ մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսն առանց համաձայնության համբուրել է իսպանացի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի շուրթերը։