Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին Metaratings.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստան վերադառնալուն։
— Կարիերայիդ ավարտից հետո ասացիր, որ կնոջդ հետ պլանավորում ես ապրել Հայաստանում, հիմա Բրազիլիայում ես։ Ինչո՞ւ։ Ե՞րբ կարող ենք ձեզ սպասել Հայաստանում։
— Կարիերայիս ավարտից հետո կյանքումս շատ բան է փոխվել՝ համաճարակ եղավ, երկվորյակներ ծնվեցին։ Բայց ես ցանկանում եմ ֆուտբոլում ակտիվ աշխատել հաջորդ տարվանից կամ գոնե 2025 թվականին։ Ես գալու եմ Հայաստան ոչ թե պարզապես այնտեղ ապրելու, այլ աշխատելու։ Միգուցե դա կլինի աշխատանք ակումբում, բայց հիմա ես ուզում եմ սովորել։ Ես չեմ ուզում Հայաստան գալ միայն իմ անվան շնորհիվ։ Ինձ ասում են. «Դու Մարկոս Պիզելին ես, արի Հայաստան, մենք քեզ սիրում և հարգում ենք, արի մեզ հետ աշխատիր»։ Բայց ես ուզում եմ սովորել և, ժամանելով, օգտակար լինել։ Հիմա ես պատրաստվում եմ դրան։
-Կարիերայիդ ավարտից անցել է երեք տարի։ Դու արդեն որոշ եզրակացություններ արե՞լ ես ինքդ քեզ համար։ Գո՞հ ես ինքդ քեզնից:
-Իմ կարիերան լավ ստացվեց՝ չնայած սխալներ թույլ տվեցի, բայց ամեն ինչ մաքուր սրտից էր: Ամենադրական պահերից մեկը հայկական անձնագիր ստանալն էր։ Հայաստանի հավաքականի խաղերում ես միշտ արել եմ ամեն ինչ, որպեսզի հաղթեմ։ Ես տեսա, թե որքան կարևոր են մեր հանդիպումները ողջ երկրի համար։ Ինչ վերաբերում է ակումբային կարիերային, ապա ինձ սիրում են նաև Ղազախստանում, որտեղ խաղացել եմ մի քանի տարի։ Բայց Հայաստանի հավաքականում անցկացրած ժամանակը ինձ համար միշտ առաջին տեղում է լինելու։