Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը պատմել է մանկունիանցիների նորեկ Մեյսոն Մաունթի խաղի մասին։
«Դեռ վաղ է գնահատել խաղացողին ընդամենը երկու հանդիպումից հետո. Չեմ արդարացնում, բայց դեռ վաղ է ինչ-որ բան ասել։ Թիմը հիմա լավագույն ձևով չի խաղում, սա 100 տոկոսով գլխավոր մարզչի պարտականությունն է։ Նա պետք է շտկի դա»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
24-ամյա անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Չելսիից» 64 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։