«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն բանավոր համաձայնության է եկել ակումբի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու հարցում։
Եթե պայմանագիրը չերկարաձգվի, ֆրանսիացին կհրաժարվի գործող պայմանագրով հասանելիք բոնուսից և հավատարմության բոնուսից, ինչի շնորհիվ ՊՍԺ-ին կխնայի 100 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը նաև ասել է, որ պատրաստ է խաղալ թիմի համար և տալ իր ողջ ուժը գավաթներ նվաճելու համար։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ 261 խաղ, 213 գոլ, 98 գոլային փոխանցում և 41 քարտ (38 դեղին և 3 կարմիր): Այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը մեկ հանդիպում է անցկացրել և դարձել մեկ գոլի հեղինակ։ Ֆրանսիացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։