Երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը (59-2) կարծում է, որ առավելագույնը հինգ տարի հետո կհեռանա պրոֆեսիոնալ բռնցքամարտից։
«Կարծում եմ, որ ինձ մնում է ևս չորս տարի, գուցե հինգ: Ես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ եմ 15 տարեկանից։ Դա գրեթե 18 տարվա պրոֆեսիոնալ պայքար է: Ես միշտ ասում էի, որ կհեռանամ 36 կամ 37 տարեկանում, մոտավորապես այդ տարիքում։ Սա պետք է ավելի քան բավարար լինի, քանի որ այսքան տարի ես բռնցքամարտով եմ զբաղվել։ Մինչ այդ ես շատ բանի կհասնեմ, և այդ ժամանակ կարող եմ վայելել կյանքը ընտանիքիս և ամեն ինչի հետ»,- ասել է Ալվարեսը The Breakfast Club-ին տված հարցազրույցում:
Ալվարեսն ու թեթեւ միջին քաշային կարգում անվիճելի չեմպիոն Ջերմել Չարլոն (35-1) կմենամարտեն սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ի Լաս Վեգասում։