«Լիլի» կիսապաշտպան Կառլոս Բալեբան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում, հայտնում է Talksport-ը։
Ըստ աղբյուրի՝ 19-ամյա կամերունցի ֆուտբոլիստին հավակնում է ձեռք բերել Բրայթոնը։ Անգլիական ակումբը պատրաստ է խաղացողի համար վճարել 29 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Բալեբան «Լիլի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: