ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է The Times-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին և ինքը՝ խաղացողը, և նրա ներկայացուցիչները երկար ժամանակ բանակցել են և փոխզիջման են մոտենում։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Պարի Սեն Ժերմենի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Մբապեի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Հաղորդվում էր, որ մարզիկը հրաժարվել է ակտիվացնել ավտոմատ երկարաձգումը ևս մեկ մրցաշրջանով և ցանկանում է լքել թիմը պայմանագրի ավարտից հետո։
ՊՍԺ-ի ղեկավարությունը կատարել է հարձակվողին տված խոստումները՝ ամռանը ակտիվ տրանսֆերային արշավ սկսելու համար։