Օգոստոսի 20-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի տնային խաղում 2:0 հաշվով հաղթել է «Կադիսին»։
Կապտանռնագույնների աստղ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն այս հանդիպմանը չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ, ինչպես 1-ին տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (0:0):
Ըստ Opta-ի, Լևանդովսկին առաջին անգամ չի կարողացել գոլ խփել առաջնությունում մրցաշրջանի առաջին երկու խաղերում 2012/13 մրցաշրջանից հետո, երբ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Բունդեսլիգայում: