«Մանչեսթեր Յունայթեդը» և Մյունխենի «Բավարիան» միացել են ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի համար պայքարին, հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի համաձայն՝ իտալացի ֆուտբոլիստը ներառված չէ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի այս մրցաշրջանի ծրագրերում և, հետևաբար, չի ընդգրկվել Լիգա 1-ի առաջին երկու տուրերի հայտացուցակում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն արդեն տվել է Վերատիին ձեռք բերելու թույլտվությունը:
Վերատին նախորդ մրցաշրջանում անցկացրել է 38 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: