«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմում հարձակվողների հետ կապված խնդիրների մասին։ Այս պահին թիմի միակ նոմինալ հարձակվողը մնում է Նիկոլաս Ջեքսոնը։
«Մենք ունենք երկու հարձակվող՝ Քրիստոֆեր Նկունկուն և Արմանդո Բրոյան, բայց երկուսն էլ վնասվածքներ ունեն: Ճիշտ պրոֆիլը գտնելը շատ դժվար է: Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Տեսնենք՝ կկկարողանանք նոր հարձակվող գտնել, թե ոչ»,- ասել է Պոչետինոն մամուլի ասուլիսի ժամանակ։
«Չելսին» 1 միավորով 15-րդն է Պրեմիեր լիգայում։ Հաջորդ տուրում Մաուրիսիո Պոչետինոյի թիմը օգոստոսի 25-ին սեփական հարկի տակ կխաղա «Լութոնի» հետ։