«Ռենի» վինգեր Ժերեմի Դոկուն մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, հայտնում է Le Parisien-ի լրագրող Բենժամին Կուարեսը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել 21-ամյա բելգիացու հետ, որպեսզի փոխարինի Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխված Ռիհադ Մահրեզին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռենը» Դոկուի համար պահանջում է 55 միլիոն եվրո։ «Մանչեսթեր Սիթիի» և «Ռենի» միջև բանակցությունները կշարունակվեն այս շաբաթ:
Այս մրցաշրջանում Դոկուն երկու հանդիպում է անցկացրել «Ռենի» կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ: