Իսպանական «Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է պաշտպան Սերժինյո Դեստի՝ հոլանդական ՊՍՎ տեղափոխության մասին։
Ամերիկացի ֆուտբոլիստը հոլանդացիների կազմում հանդես կգա վարձավճարով։ ՊՍՎ-ն նաև Դեստին գնելու հնարավորություն ունի: Ֆուտբոլիստի հետագա յուրաքանչյուր վաճառքից «Բարսելոնան» տոկոսներ կստանա:
22-ամյա Դեստը մեկ այլ հոլանդական ակումբի՝ «Այաքսի» սան է։ Պաշտպանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2020 թվականի հոկտեմբերին։ Տրանսֆերի գումարը կազմել է 21 միլիոն եվրո: Անցած մրցաշրջանում Դեստը վարձավճարով անցկացրել է իտալական «Միլանում»: Անցած մրցաշրջանում Դեստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում՝ առանց գոլ խփելու:
Դեստը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 72 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: