Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը խոսել է իր նախկին թիմակից Ջուդ Բելինգհեմի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին։
«Կարծում եմ՝ ցանկացած մարզիչ ուրախ կլինի, որ իր թիմում լինի Բելինգհեմը: Միևնույն ժամանակ, ճիշտ է նաև այն, որ հանդերձարանում խնդիրներ կարող են լինել։ Ջուդը մեր թիմի երրորդ ավագն էր, բայց նա շատ երիտասարդ խաղացող է, որը 19 տարեկանում նման պատասխանատվություն է կրում: Նա ստիպում էր ուրիշներին զգալ, որ ինքն իրենցից լավն է, բայց միշտ չէ, որ կարող էր դա ապացուցել խաղադաշտում։ Նա միշտ ցանկանում էր առաջ գնալ, բայց թիմը նրան չէր տեսնում: Երբ մենք դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից, Բելինգհեմը լավ հանդես չեկավ: Նրա հեռանալը հնարավորություն է տալիս այլ խաղացողներին աճել և զարգանալ։ Իհարկե, առանց նրա «Բորուսիան» մի փոքր թուլացել է, բայց հանդերձարանում նրա հեռանալուց հետո ոչ ոք չի դժգոհում»,- Ջանի խոսքն է մեջբերել Caught Offside-ը։
Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2023 թվականի հուլիսին։