Ցինցինատիում (ԱՄՆ) ավարտվել է Masters շարքի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որում մրցել են սերբ Նովակ Ջոկովիչը (աշխարհի երկրորդ ռակետ) և Իսպանիայի ներկայացուցիչ Կառլոս Ալկարասը (աշխարհի առաջին ռակետ)։ Ջոկովիչը 5:7, 7:6 (9:7), 7:6 (7:4) հաշվով հաղթել է մրցակցին և դարձել հաղթող։
Հանդիպումը տևել է 3 ժամ 49 րոպե:
Ցինցինատիի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 6,6 մլն դոլար. մրցաշարի նախորդ տարվա հաղթողը խորվաթ թենիսիստ Բորնա Կորիչն էր։