Իսպանական Լալ լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Կադիսին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Կատալոնական ակումբի կազմում 82-րդ րոպեին հաշիվը բացեց Պեդրին։
90+4-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց փոխարինման մտած Ֆեռան Տոռեսը։
«Բարսելոնան» առաջին հաղթանակը տարավ նոր մրցաշրջանում։ Մեկնարկային տուրում թիմը 0։0 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Խետաֆեի» հետ։