«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էյմերիկ Լապորտը համաձայնվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա և այժմ քննարկում է «Ալ-Նասրի» հետ երեք տարվա պայմանագրի մանրամասները, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի հավաքականի խաղացողի աշխատավարձը կկազմի մոտ 19 մլն եվրո, այլ ոչ թե 23 մլն եվրո, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր։ Անգլիական ակումբը տրանսֆերից կվաստակի ավելի քան 20 միլիոն եվրո։
29-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից: Անցած մրցաշրջանում Լապորտը «Սիթիի» կազմում 24 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։