Պլատենսեի պաշտպան Մարկո Պելեգրինոն կարիերան կշարունակի «Միլանում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա արգենտինացին «ռոսոներիների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
Պելեգրինոն Պլատենսեի սան է։ Արգենտինական ակումբի կազմում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։