«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելուն կմիանա «Բարսելոնային», հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացին վարձավճարով կմեկնի մեկ մրցաշրջանով, իսկ ցանկության դեպքում Չավիի թիմը կկարողանա օգտվել գնման տարբերակից։
2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսը Կանսելուն վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»։ Պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Պայմանագրի վերջում «Բավարիան» որոշել է չակտիվացնել գնման տարբերակը։ Կանսելոյի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: