Ավարտվեց 2023 թվականի ՖԻՖԱ-ի կանանց Աշխարհի առաջնության եզրափակիչը՝ Իսպանիայի և Անգլիայի միջև:
Թիմերը խաղացել են Սիդնեյի (Ավստրալիա) մարզադաշտում։ Իսպանիան հաղթեց 1-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացել է Իսպանիայի հավաքականի պաշտպան Օլգա Կարմոնան։
Իսպանացիներն իրենց պատմության մեջ առաջին անգամ դարձան աշխարհի չեմպիոն։ Բացի այդ, Իսպանիան դարձավ երրորդ եվրոպական թիմը, որը հաղթեց Աշխարհի առաջնությունում: Նախկինում կանանց Աշխարհի գավաթը հաղթել էին միայն Գերմանիան (երկու անգամ) և Նորվեգիան։
Ավելի վաղ կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Շվեդիայի հավաքականին, իսկ Անգլիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել էր Ավստրալիային: Երրորդ տեղի համար խաղում հաղթել է Շվեդիայի հավաքականը (2-0):