Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գոլի հեղինակ է դարձել Լա լիգայի մեկնարկային երկու տուրերի խաղերից յուրաքանչյուրում։
20-ամյա անգլիացին 2-րդ տուրում դուբլի հեղինակ է դարձել «Ալմերիայի» դեմ խաղում (3-1): Ավելի վաղ կիսապաշտպանը առաջին տուրում գրավել էր «Աթլետիկի» դարպասը (2-0):
Նա դարձավ առաջին խաղացողը Կրիշտիանու Ռոնալդուի՝ մադրիդյան թիմում հանդես գալու ժամանակաշրջանից ի վեր, ով գոլ է խփել Լա Լիգայում Մադրիդի «Ռեալի» իր երկու առաջին խաղերից յուրաքանչյուրում։
Ընդհանուր առմամբ, Բելինգհեմը Մադրիդի «Ռեալի» կազմում երկու խաղում կատարել է 4 արդյունավետ գործողություն՝ 3 գոլ և 1 գոլային փոխանցում։ Իսպանիայի առաջնության ռմբարկուների մրցավազքում նա դուրս եկավ առաջին հորիզոնական։