Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Ալմերիայի» դեմ հանդիպման արդյունքները (3-1).
«Նրանք գոլ խփեցին իրենց առաջին հակագրոհով, դա գրեթե կատարյալ էր: Մենք կարող էինք ավելի լավ խաղալ, բայց երբեմն պետք է արժանին մատուցել մրցակցի վարպետությանը, դա ֆանտաստիկ գրոհ էր, և նրանք գոլ խփեցին:
Մենք չկորցրեցինք վերահսկողությունը և աստիճանաբար մտանք խաղի մեջ։ Մենք բազմաթիվ հնարավորություններ ունեինք։ Մենք ունենք բազմազանություն, և դա օգնում է մեզ ստեղծել պահեր: Լունինը շատ լավ խաղաց, ինչպես Բիլբաոյում։ Մենք վստահում ենք նրան և Կեպային:
Բելինգհեմը լավ է հարմարվել թիմին իր հասունության և բնավորության շնորհիվ, ինչպես նաև այն փաստի, որ վերջին երեք տարին անցկացրել էր Գերմանիայում: Այս տարրերն իսկապես օգնեցին նրան լավ հարմարվել Լա Լիգայում և մեր ոճին: Նա հիանալի մարզավիճակում է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։