«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան առաջին հանդիպումն է անցկացրել ԱՄԷ-ի «Էմիրեյթսի» կազմում։
Այսօր՝ օգոստոսի 19-ին, Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնության 1-ին տուրի «Ալ Վասլի» հետ խաղում Անդրես Ինյեստան խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 69-րդ րոպեի:
Ալ-Վասլը հաղթել է 1-0 հաշվով։ «Էմիրեյթսը» ոչ մի հարված չի կատարել դարպասին։
Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ակումբին միացել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինյեստայի վերջին թիմը ճապոնական «Վիսել Կոբեն» էր, որի կազմում ֆուտբոլիստը խաղացել է վեց մրցաշրջան։