Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները գոհ են մնացել Ջուդ Բելինգհեմի «Ռեալ» տեղափոխությունից: Այս մասին հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ Բելինգհեմի նախկին թիմակիցները նրան եսասեր ու ինքնասիրահարված են համարել։ Հաղորդվում էր, որ խաղացողների համար հատկանշական էր այն, որ հանդիպումներից հետո նա սպասել է, որ ամբողջ թիմը շրջան կազմի մարզադաշտի շուրջը, որպեսզի հետո բոլորից առանձին ծափահարի և արժանանա երկրպագուների պատասխան ծափերին։
2022 թվականի փետրվարին անգլիացին բղավեց Նիկո Շուլցի վրա Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ վատ փոխանցման համար. «Ամեն անգամ չես կարողանում անիծյալ փոխանցում անել: Դու հիմար ես։ Ամեն անիծյալ անգամ»:
Նշվում է, որ խաղացողները զգացել են, որ Բելինգհեմի համար թիմն առաջին տեղում չի եղել:
20-ամյա Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2023 թվականի հուլիսին։