Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բարձր է գնահատել բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի խաղամակարդակը, ով ՈՒԵՖԱ-ի 2022/2023 թվականների լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների եռյակում չի ընդգրկվել։
«Ինձ համար Վինիսիուսը լավագույններից մեկն է աշխարհում, եթե ոչ լավագույնը, դա ավելի քան բավարար է:
Ֆուտբոլային աշխարհում ինձ այլևս ոչինչ չի զարմացնում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել էր տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք հավակնորդների անունները։ Նրանք են Լիոնել Մեսսին, Էրլինգ Հոլանդը և Կևին Դե Բրույնեն: